Ծնվել է Երևանում: 1970-ական թվականներին եղել է նորարարական մտքի ակտիվ առաջնորդներից: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ձևավորող-նկարիչ: 1989թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1976թ. Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացել է քանդակների ցուցահանդեսով: 1989թ-ից պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում (շուրջ 7 ցուցահանդես): Նրա աշխատանքները ցուցադրվել են նաև Լիբանանում, Ռուսաստանում և այլուր: Մահացել է Երևանում: