Zark Foundation

Վարդան Կազմող

Վարդան Կազմող

Քանդակազարդող

16-րդ դար

Ծնվել է Գնդեվանքին մոտ Գյոգաբաս գյուղում (այժմ՝ ավերակ)։ 1543-83թթ ստեղծագործել է Վայոց ձորում։ Հայտնի են նրա երեք խաչքարերը։ 1545թ. խաչքարը կանգնած է եղել Գյոգաբասի, այժմ կիսավեր եկեղեցու արևմտյան մուտքի հյուսիսային կողմում, 1936թ. փոխադրվել է Եղեգնաձորի եկեղեցու բակը։ 1551թ. խաչքարը Գնդեվանքում է, եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային որմնախորշի մեջ։ 1583թ. խաչքարը Գյոգաբասի գյուղամիջում է, գետակի աջ ափին։ Խաչքարի ամբողջ երեսը, նույնիսկ խաչի հարթությունը ծածկել է երկրաչափական ու բուսաբանական նուրբ քանդակներով. թողած արձանագրությունների տառաձևերը գեղեցիկ են, հաճախ՝ ուռուցիկ։ Նրա խաչքարերը դարաշրջանի լավագույն գործերից են։