Zark Foundation

Վարդան Հաղբատեցի

Վարդան Հաղբատեցի

Մատենագիր

12-րդ դար - 1193

Հիմնականում գործել է Հյուսիս-Արևելյան Հայաստանում։ 1160-70-ական թվականներին ուսանել է Կիլիկիայում, աշակերտել Ներսես Շնորհալուն, 1170թ. մասնակցել հայկական և բյուզանդական եկեղեցիների միության խնդրի քննարկմանը, բանակցել բյուզանդացի ներկայացուցչի հետ, պաշտպանել «հյուսիսային կողմանց վարդապետների» (Հաղբատ, Սանահին և այլն)՝ Հայոց եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող տեսակետը։ Նպաստել է Կիլիկիայի և Հյուսիս-Արևելյան Հայաստանի ուսումնագիտական կենտրոնների մշակութային կապերի ամրապնդմանը։ Ենթադրվում է, որ նա է Հաղբատ բերել ասորի մատենագիր Եղիայի (12-րդ դար) երկերի հայերեն թարգմանությունների ձեռագրերը։ Գրել է Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուտսցու «ճառերի» մեկնություններ։ Նրա գործերն օգտագործվել են 13-րդ դարի սկզբին կազմված «Գիրք պատճառաց» ժողովածուում։ Մահացել և թաղվել է Հաղբատի վանքում։ Աշակերտներից է եղել Դավիթ Քոբայրեցին։