Zark Foundation

Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյան

Դերասան

Ծնվել է 1983թ. հունիսի 17-ին, Երևանում: Սովորել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցում: 1993-96թթ հաճախել է «Կակաչներ» անսամբլ: 1996-2000թթ պարել է «ստեպ»: 1997թ-ից սովորել է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին կից ստուդիայում, 2000-04թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001թ-ից աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան և «Մետրո» թատրոններում` որպես դերասան: Խաղացել է Մ.Դյաֆրաշի «Արթնացիր և երգիր» (Դյուլա), Ա.Քալանթարյանի «Բումերանգ» (Սահակ), «Հերակլեսը և Ավգյան ախոռները» (Ավգիաս), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Լ.Շանթի «Կայսրը» (Օհան Գուրգեն) և այլ ներկայացումներում, Հ.Թումանյանի հեքիաթներում: Նկարահանվել է «Իսկ շքախումբը ուղևորվում էր դժոխք» (2006թ.), «Սրիկաները» (2007թ.), «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Անավարտ թռիչք» (2014թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր» նախագծին: Նկարահանվել է երաժշտական, գովազդային հոլովակներում, մի շարք հեռուստասերիալներում` «Վերվարածներ» (2005թ.), «Ռուզանի սիրտը» (2008թ.), «Որոգայթ» (2009թ.), «Հաջողակը» (2010թ.), «Աննա» (2011թ.), «Գեներալի աղջիկը» (2012թ.), «Ամնեզիա» (2015թ.), «Վերջին հայրիկը» (2016թ.) և այլն: 2011թ-ից «VA Music» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է: