Ծնվել է 1982թ. մայիսի 22-ին, Երևանում: Դերասան Վանիկ Մկրտչյանի որդին է: 2003թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի արվեստանոցը: 2000-08թթ աշխատել է Երևանի Համազգային թատրոնում՝ որպես դերասան: Խաղացել է Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք» (Չիփ), Ա.դը Մյուսեի «Մարիանի քմայքները» (Չելիո), Ռ.Տոմայի «Ծուղակ» (Դանիել), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Չարենց), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Դաշույն Մեք), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Համլետ) և այլ ներկայացումներում: 2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում: 2008-09թթ արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում: 2009-17թթ եղել է Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենը: Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: 2015թ. նկարահանվել է «Վարդապետի լռությունը» ֆիլմում: 2017թ-ից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է: