Zark Foundation

Վարդան Շահպարոնյան

Վարդան Շահպարոնյան

Պետական գործիչ, հրապարակախոս

11 նոյեմբեր, 1872 - 17 հունվար, 1941

Ծնվել է Ախալքալակում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1890թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Մտերմություն է արել Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և այլ հայտնի գործիչների հետ: Վերադառնալով Ախալքալակ՝ ծավալել է ակտիվ մշակութային և հասարակական գործունեություն, տպագրել է հոդվածներ ժամանակի մամուլում: 1900-ական թվականներին գործունեության համար հետապնդվել է ցարական կառավարության կողմից և շուրջ ութ տարի անցկացրել է բանտում: 1909թ-ից եղել է Ախալքալակի Սբ. Խաչ եկեղեցու ծխական դպրոցի տեսուչ, հոգաբարձու (1914թ. կառուցել է դպրոցի նոր շենք): 1913թ. հիմնադրել է Ախալքալակի գավառական «Ջավախք» պարբերականը: 1912թ. Ախալքալաքում (Թափարվան գետի վրա) իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը: 1917թ-ից եղել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ախալքալակի մասնաճյուղի նախագահը, 1921թ-ից՝ Ախալքալակի գավկոմի տնտեսագիտական, 1921-23թթ՝ լուսավորական բաժինների վարիչը: Հեղինակել է նաև արձակ գործեր: 1928թ. տեղափոխվել է Երևան, որտեղ եղել է Հայկական օգնության կոմիտեի աշխատակից: Մահացել է Երևանում: