Zark Foundation

Վարդան Պարսամյան

Վարդան Պարսամյան

Պատմաբան

15 հոկտեմբեր, 1909 - 1 հոկտեմբեր, 1990

Ծնվել է Հայաստանի Արզական գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-36թթ եղել է Հայաստանի պետական կենտրոնական արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչը և տնօրենի գիտական գծով տեղակալը, 1937-42թթ՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943-54թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչը, միաժամանակ (1942-54թթ)՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչը, 1954-76թթ՝ Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, 1977թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958թ.), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-07թթ», 1955թ.), հասարակական-քաղաքական հոսանքների, հայ-ռուական․ առնչությունների («Ա.Ս.Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները», 1947թ.) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական («Հայ ժողովրդի պատմություն (1801-1917թթ)», հ.3, 1967թ.) և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Խաչատուր Աբովյանի և Ս.Վավիլովի անվան մեդալներով։ 1947թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1947թ-ից՝ պրոֆեսոր): 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: