Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1923-36թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայում: 1933-36թթ եղել է Երևանի կոնսերվատորիայի, 1937-38թթ` Հայֆիլմիլհարմոնիայի, 1940-41թթ` Մոսկվայի հայ մշակույթի տան, 1941-43թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1943թ-ից` Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1949-56թթ` Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի գիտաշխատող: Զբաղվել է հայկական ժողովրդական երգերի հավաքմամբ, կատարել է երաժշտաազգագրական, գիտահետազոտական աշխատանք, գրել հոդվածներ, մենագրություններ հայ երաժշտության պատմության, տեսության, հայ երաժշտական գործիչների մասին: Կազմել է Երգարան (1948թ.): Մահացել է Երևանում: