Zark Foundation

Վարդան Սեդրակյան

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

21 հոկտեմբեր, 1949 - 20 մայիս, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Մկրտիչ Սեդրակյանի որդին: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը: 1974-75թթ եղել է Լ.Պիրանդելոյի «Մերկ կյանք» ներկայացման բեմադրող-նկարիչը: 1979թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը: Որպես նկարիչ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Ապրիլ» (1985թ.), «Դեմքով պատին» (1989թ.), «Երևան բլյուզ» (1998թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Վավերագրող» (2003թ.), «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» (2009թ.), «Որդու ծննդյան սպասող հյուսնը» (2012թ.) և այլն: Եղել է Հայաստանի կինոգործիչների միության և Հայաստանի կինոնկարիչների գիլդիայի անդամ: Մահացել է Երևանում: