Zark Foundation

Վարդան Փարեմուզյան

Վարդան Փարեմուզյան

Թմբկահար

Ծնվել է 1985թ. ապրիլի 28-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 12 տարեկան հասակից սկսել է նվագել: 2001թ-ից նվագել է Վանաձորի ռոք և ջազ խմբերում` «Որդան Կարմիր», «Վանաձոր Ջազ Բենդ», «J.E.M.», «Gizaque», «Eveapple» և այլն: 2003-08թթ եղել է Վանաձորի Կամերային երգչախմբի տենոր: 2006-08թթ սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտության ֆակուլտետում: 2008թ-ից հանդիսանում է «Բամբիռ» ռոք խմբի թմբկահարը: Խմբի հետ համերգային շրջագայություններով եղել է ԱՄՆ-ում (2012-13թթ), Իռլանդիայում (2008թ., 2011թ.), Լիբանանում (2009թ.), Ռուսաստանում (2015թ.), Թուրքիայում (2011թ.), Ֆրանսիայում (2011թ.): 2008թ. Լեհաստանում մասնակցել է Կովկասյան ռոք-փառատոնին, 2009թ.՝ Թբիլիսիի «Ռոք առանց սահմանների» փառատոնին, 2012թ. Իռլանդիայի ռոք-փառատոների, 2015թ.՝ Վորոնեժի Պլատոնովի անվան արվեստի փառատոնին: Խմբի կազմում արժանացել է մրցանակների Հայաստանում և արտերկրում՝ Աթենքի «Եվրոպայի Ձայն» երաժշտական մրցույթի 3-րդ մրցանակ (2010թ.), Վրաստանի «Phoenix Music Award» (2015թ.): Ձայնագրվել է «Jagi J&G», «Blind Alley», «Armenian Scotch» ձայնասկավառակներում: