Zark Foundation

Վարդան Օնանյան

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1968թ. հունիսի 1-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցն ու ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: 1992թ. ավարտել է ինստիտուտը և ընդունվել Հայաստանի պետական հեռուստատեսության «Մայրաքաղաք» ընկերություն: Որպես հեռուստալրագրող և մեկնաբան աշխատել է «Մայրաքաղաք», «Բարև», «Ինչու՞» ծրագրերում, որպես ռեժիսոր պատրաստել է «Առաջին այրեր» փաստավավերագրական շարքը, մի քանի պատմափաստագրական ֆիլմեր: 2007թ. տեղափոխվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն: Եղել է «Այս օրը» ամենօրյա հաղորդաշարի հեղինակն ու վարողը, «Հրապարակ», «Բարև, Երկիր» ծրագրերի մեկնաբանը: Հեղինակել և վարել է «Երկիրը երկիր է» հաղորդաշարը: 2012թ. պատրաստել է «Տասն օր տանը» ֆիլմաշարը: «Այս օրը» որպես տարվա լավագույն հեռուստահաղորդում 2010թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին: 2009-11թթ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: 2010թ. հրապարակախոսական հոդվածների համար արժանացել է «Տիգրան Հայրապետյան» մրցանակի: