Zark Foundation

Վարդգես Ավագյան

Վարդգես Ավագյան

Քանդակագործ

14 դեկտեմբեր, 1931 - 12 օգոստոս, 2024

Ծնվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գեմուր գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ 1954թ․ ավարտել է Երևանի Փ․Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1957թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Հետագայումում ուսումը շարունակել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Ապրել և ստեղծագործել է Չելյաբինսկում։ Հեղինակել է բազմաթիվ հուշարձաններ։ Նրա քանդակների հիմնական մասը գտնվում են Չելյաբինսկում։ Դրանցից ամենահայտնին Իգոր Կուրչատովի հուշարձանն է։ Ստեղծագործություններից են՝ «Խոպանի նվաճողը» «Կթվորուհի» «Զ.Սաֆրոնովը» և այլն։ 1960թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1975թ․ արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 2003թ․՝ ժողովրդական նկարչի կոչման, 2020թ․՝ Չելյաբինսկի պատվավոր քաղաքացու կոչման։ Մահացել է Չելյաբինսկ քաղաքում։