Zark Foundation

Վարդգես Թևեքելյան

Վարդգես Թևեքելյան

Արձակագիր

4 հունվար, 1902 - 8 հունիս, 1969

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ փրկվել է կոտորածներից, գաղթել Ռուսաստան և բնակություն հաստատել Մոսկվայում: 1932թ. ավարտել է Մոսկվայի Արևելքի ժողովուրդների ինստիտուտը: Կուսակցական աշխատանք է կատարել Հայաստանում, Ղրիմում, Մոսկվայում, դիվանագիտական աշխատանքի է եղել Արևելքի մի շարք երկրներում: Գրել է ռուսերեն: Լույս Է ընծայել «Կյանքը՝ ինչպես, որ կա» (1950թ.) վիպակը, «Կյանքը սկսվում է նորից» (1951թ., հայերեն՝ 1955թ.), «Երբ հորդում են գետերը» (1956թ.), «Մոսկվա գետից այն կողմ» (գիրք 1-2, 1959-65թթ), «Գրանիտը չի հալվում» (1962թ., հայերեն՝ 1966թ.), «Պարոն Կոչեկի գովազդային բյուրոն» (1967թ.) վեպերը: Աշխատանքները թարգմանվել են տարբեր լեզուներով: Մահացել է Մոսկվայում: