Ծնվել է Երևանում: 1949թ ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1956թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետկան և միջազգային ցուցահանդեսների։ 1969թ. Երևանում բացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ստեղծագործություններից են՝ «Դաշտային ծաղիկներ», «Ձմեռ», «Տաթևի վանքը», «Եղեգնաձոր», «Գարնանային առավոտ», «Տատն ու թոռնիկը», «Ձմեռային իրիկնամուտ», «Հեռուստացույցի առջև», «Այգեստան», «Բագրատիկը», «Ընկերներ» և այլն։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։ 2013թ. անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում: Մահացել է Երևանում: