Zark Foundation

Վարդիթեր Ֆելեկյան

Վարդիթեր Ֆելեկյան

Դերասանուհի

19 հուլիս, 1869 - 11 մարտ, 1952

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Մարի-Հրանույշ Ֆելեկյանի քույրը: Բեմական գործունեությունն սկսել է 1890-ական թվականների կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել է նաև Բաքվի հայկական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Թավրիզում, Թեհրանում։ 1904թ., Եգիպտոսում քրոջ հետ կազմակերպել է թատերախումբ, 1908թ. ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ 1910թ-ից մասնակցել է պոլսահայ թատերական կյանքին: 1919թ. Կ.Պոլսում քրոջ հետ կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (մինչև 1922թ.)։ Օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կ.Պոլսի Հայ դրամատիկի հետ։ 1922թ. նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում՝ Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ։ Մահացել է Ստամբուլում։