Zark Foundation

Վարդուշ Թամրազյան

Վարդուշ Թամրազյան

Դերասանուհի

15 դեկտեմբեր, 1922 - 24 սեպտեմբեր, 2006

Ծնվել է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ Եղել է դերասան, բեմադրիչ Աշ-Մաթի կինը, դերասանուհի Մարուսյա Թամրազյանի քույրը։ 1941թ. ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը։ 1941-44թթ եղել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1950-61թթ՝ Արտաշատի, Կամոյի (այժմ՝ Գավառ) շրջանի դրամատիկական թատրոնների դերասանուհի: 1944-50թթ որպես դերասանուհի աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 1961-1988թթ՝ Լենինականի (այժմ՝ Գյումրու Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում։ Կերտել է դրամատիկական, քնարական, կատակերգական դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Նար-Դոսի «Սպանված աղավնին» (Սառա), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (Հերմիա), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Կլարիչե) և այլն: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: