Zark Foundation

Վարյա Մելքումյան

Վարյա Մելքումյան

Դերասանուհի

30 ապրիլ, 1900 - 21 նոյեմբեր, 1970

Ծնվել է Թիֆլիսում: Պատանի տարիքից հետաքրքրվել է թատերական աշխարհով: Սովորել է Թիֆլիսի Ստեփան Քափանակյանի ղեկավարած հայկական թատերական ստուդիայում: Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է տեղի հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1923թ. սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, որից հետո կրկին շարունակել է աշխատանքը Թիֆլիսում: 1930թ-ից տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա), «Համլետ» (Գերտրուդ), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Իշխանուհի), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Գլաֆիրա) և այլն: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: