Zark Foundation

Վարշամ Երեմյան

Վարշամ Երեմյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

19 դեկտեմբեր, 1897 - 12 փետրվար, 1963

Ծնվել է Արցախի Դրնավարզ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1927թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստի դասընթացները: Աշխատել է որպես գեղանկարիչ, գրաֆիկ և բեմանկարիչ: 1934թ-ից եղել է «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչը: Որպես նկարիչ հանդես է եկել ավելի քան 20 ֆիլմերում` «Էմիգրանտ» (1934թ.), «Նասրեդդինը Բուխարայում» (1943թ.), «Ճանապարհ առանց երազի» (1947թ.), «Ռախմանով քույրերը» (1954թ.), «Արալի ձկնորսները» (1957թ.), «Դեպք անապատում» (1957թ.), «Երբ ծաղկում են վարդերը» (1959թ.), «Հինգը Ֆերգանայից» (1963թ.) և այլն: Վարպետորեն պատկերել է նաև միջինասիական ժողովուրդների պատմությունը, կենցաղն ու մշակույթը: 1945թ. արժանացել է Ուզբեկստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Տաշքենդում: