Zark Foundation

Վարուժան Գոճյան

Վարուժան Գոճյան

Ջութակահար, դիրիժոր

12 մարտ, 1935 - 4 մարտ, 1993

Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, ապա` Ֆիլադելֆիայի երաժշտական ինստիտուտը: 1971-72թթ սովորել է Վիեննայում՝ որպես դիրիժոր, արվեստաբան: Որպես ջութակահար հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում: Ղեկավարել է Չիկագոյի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբերը: 1968թ. Լոս Անջելեսում հիմնադրել է Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերությունը, որի դիրիժորն է եղել: Շուրջ 15 տարի եղել է Ստոկհոլմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Կազմակերպել է ամենամյա համերգներ, որոնց երգացնակում եղել են նաև հայ կոմպոզիտորների երկեր: 1973թ. և 1992թ. համերգներով հանդես է եկել Հայաստանում: 1971թ. արժանացել է Սորենտոյի միջազգային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակին: Մահացել է ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում: