Վարուժան Սահակյան
Ծնվել է 1961թ. ապրիլի 23-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Զբաղվել է ուսուցչությամբ, զուգահեռաբար աշխատել «Զվարթնոց» և «Մեծամոր» պատմահնագիտական թանգարաններում` որպես ավագ գիտաշխատող: 1987-89թթ աշխատակցել է «Պիոներ կանչ» թերթին: 1989-91թթ եղել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մամլո քարտուղարը: 1998-99թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի օգնականը: 1997թ-ից «Նոյյան տապան» շաբաթաթաթերթի հայերեն տարբերակի գլխավոր խմբագիրն է, 1999թ-ից՝ «Արտագերս» ամսագրի տնօրենը: Նրա առաջին բնաստեղծությունը լույս է տեսել 1978թ. «Ավանգարդ» թերթում՝ ակադեմիկոս Սուրեն Աղաբաբյանի ընծայականով: Հրատարակվել են նրա «Փառապսակ» (1995թ.), «Երկխոսություն», «Ժամադիտակ» (1996թ.), «Առհավություն» (1996թ.), «Լույս Զվարթ» (1996թ.), «Սպասում» (1997թ.), «Բանականության ողբերգությունը» (1997թ.), «Երազի երկինք» (2003թ.), «Երևանյան բոհեմ» (2013թ.), «Քառյակներ» (2014թ.) գրքերը: Նրա թարգմանությամբ հրատարակվել է Օմար Խայամի «Ռուբայիներ» գիրքը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ արևելյան, եվրոպական և ամերիկյան գրողներից: Արևելահայերենի է փոխադրել Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողեանը» պոեմը և բանաստեղծությունները: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական և հրապարակախոսական հոդվածներ: 1999թ. լույս է ընծայել «Պարույր Սևակ. բանաստեղծություններ» լազերային ձայնասկավառակը: