Zark Foundation

Վարուժան Կոզիկյան

Վարուժան Կոզիկյան

Ջութակահար

Ծնվել է 1936թ. հունվար 7-ին, Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: 1957թ. ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան՝ Կ.Ավագյանի դասարանը: Առաջին անգամ հանդես է եկել 1954թ., Բուխարեստում: 1958թ-ից ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (նաև ԽՍՀՄ-ում): 1959թ-ից եղել է Բուխարեստի ֆիլհարմոնիայի ջութակահար, 1960թ-ից՝ կոնցերտմայստեր: Դասավանդում է Բուխարեստի կոնսերվատորիայում: Դարձել է ազգային և միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիր, մրցանակակիր: Համերգացանկն ընդգրկել է Վիվալդիի, Բեթհովենի, Բախի, Մոցարտի, Շումանի, Պ.Չայկովսկու, Ստրավինսկու, Ռավելի, Ա.Խաչատրյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների երկեր: 1968թ. մենահամերգով հանդես է եկել Երևանում: