Zark Foundation

Վարուժան Նալբանդյան

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

14 դեկտեմբեր, 1929 - 28 օգոստոս, 2010

Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Ուսանել է ֆրանսիական, ապա հայկական դպրոցներում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի ֆակուլտետը: Հեղինակել է թատերգություններ և արձակ (պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործություններ, որոնց մեջ ելակետերն են եղել էկզիստենցիալիզմը, ֆանտաստիկ ռեալիզմը, երևակայական ռեալիզմը: Անդրադարձել է բիբլիական թեմաներին: Հրատարակվել են նրա «Հրաչիկը-ձկան յուղը» (1962թ.), «Ձմեռ տատը» (1962թ.), «Անծանոթ աղջիկը» (1962թ.), «Ձմեռ պապը գարնանը» (1967թ.), «Անցումը» (1971թ.), «Այս պատմության մեջ ի՞նչն է ճիշտը» (1974թ.), «Կրկեսային երազանքներ» (1977թ.), «Դարպասը երրորդ հարկում» (1980թ.), «Բուն և արևածաղիկը» (1982թ.), «Այս նավը ե՞րբ պիտի շարժվի» (1984թ.), «Մամոնտը և պապոնտը» (1986թ.), «Կայեն» (1989թ.), «Այ քեզ բան» (1990թ.), «Ռադամես» (1995թ.), «Տրդատ Երրորդ» (1997թ.), «Բիբլիական թատերապատում» (գիրք 1-2, 1998թ., 1999թ.), «Հրաժարյալները» (2002թ.), «Ձմեռ պապին ածիլեցին» (2003թ.), «Խայտաբղետ խոհագրություն» (2003թ.) գրքերը: Ստեղծագործությունները տպագրվել են մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Կանչ»), բեմադրվել են Գյումրիի ու Երևանի թատերական ինստիտուտներում` որպես դիպլոմային աշխատանք: Թարգմանել է Սարտրի, Քամյուի, Իոնեսկոյի, Անույի, Դյուրասի, Ադամովի և այլոց ստեղծագործություններից: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սլովակերեն: 1971թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: