Վեհանույշ Թեքեյան
Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 3-ին, Բեյրութում: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Թղթակցել է «Գարուն», «Սովետական գրականություն», ինչպես նաև սփյուռքի մի շարք պարբերականների, աշխատակցել Բեյրութի «Սփյուռք» և «Բագին» հանդեսներին, հայ գրականություն դասավանդել հայագիտական կրթօջախներում։ 1978թ-ից ապրում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։ Լույս են տեսել նրա «Կապոյտ ապրիլ» (1969թ.), «Ոստրէ» (1974թ.), «Ճեղքուած մանրանկար» (1977թ.), «Նշանագիր» (1987թ., Ֆրանսահայ գրողների միության և Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակներ), «Կիզակէտ» (1978թ.), «Բազմածուփ աշխարհ» (1993թ.), «Տոհմածառ» (պատմվածքներ, 1997թ.), «Սնունդ եւ անդունդ» (2000թ.), «Հրագիր» (2000թ.), «Խօսող լերան պատմութիւնը» (2015թ.), «Աղօթքներ ուռկանի մէջ» (2015թ.) և այլ ժողովածուներ։ 1992թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2012թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: