Zark Foundation

Վեսմիր Գրիգորյան

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

20 սեպտեմբեր, 1961 - 22 սեպտեմբեր, 2021

Ծնվել է Արցախում: 1976-80թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1988թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Նրա բազմաթիվ նկարներ գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 1988թ. նրա «Ռենեսանս» նկարը արժանացել է առաջին մրցանակի ՄԱԿ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին՝ նվիրված Մարդու իրավունքների հայտարարագրի 50-ամյա տարելիցին: Մահացել է Երևանում: