Ծնվել է 1940թ. մարտի 28-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական և երկրաբանական ֆակուլտետները։ Եղել է «Հայգունմետնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնի գիտաշխատող։ 1970թ-ից Հայաստանի և համամիութենական մի շարք ամսագրերում նրա թարգմանությամբ ռուսերեն տպագրվել են դասական և ժամանակակից հայ գրողների վեպերը, վիպակները, պատմվածքները։ Հայերենից թարգմանել է Զորայր Խալափյանի «Երիցուկի թերթիկներ» (1979թ.), «Ջերմանց մխիթարություն» (վիպակներ, 1990թ.), Հովհաննես Մելքոնյանի «Մոր ձայնը» (վեպեր և վիպակներ, 1986թ.), Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ, Դար կորստյան» (վեպեր, 1989թ.), Դավիթ Մուրադյանի «Եվրոպան անիվների վրա» (ուղեգրություն, 2002թ.) և այլ աշխատանքներ: 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2004թ. արժանացել է Մ.Շոլոխովի անվան մեդալի։