Zark Foundation

Վերա Սողոյան

Վերա Սողոյան

Գեղանկարչուհի

27 դեկտեմբեր, 1925 - 14 օգոստոս, 1986

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Կրասնոդար: 1945թ. ընդունվել է տեղի գեղարվեստի ստուդիա: 1952թ. ավարտել է Կիևի գեղարվեստի պետական ինստիտուտը։ Նրա ուսուցիչներն են եղել Ա.Շովկունենկոն, Վ.Կոստեցկին, Ս.Գրիգորևը, Ի.Շտիլմանը: 1952թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Ապրել և ստեղծագործել է Կիևում, եղել է Ուկրաինայի նկարիչների միության անդամ: Գլխավոր գործերից են՝ «Երաժշտական բաժնում», «Դեպի տուն», «Երեկոն Մորիցայում», «Օդաչու Մ.Պոպվիչի դիմանկարը» և այլն։ Անհատական ցուցահանդես է ունեցել Կիևում (1989թ., հետմահու): Նրա աշխատանքները գտնվում են Ուկրաինայի մի շարք թանգարաններում ու ցուցասրահներում, արտերկրոմ: Մահացել է Կիևում: