Zark Foundation

Վերգինե Արծրունի

Վերգինե Արծրունի

Օպերային երգչուհի

14 հունիս, 1884 - 7 մարտ, 1966

Ծնվել է Թիֆլիսում: Երաժշտական կրթությունն ստացել է Պետերբուրգում։ 1908-11թթ համերգներ է տվել Պետերբուրգում, Սարատովում, Սամարայում։ 1911-14թթ կատարելագործվել է Փարիզում և Ցյուրիխում։ 1914թ. Ցյուրիխի օպերային թատրոնում կատարել է Բրունհիլդայի դերերգը (Վագների «Վալկիրիա»)։ 1914-16թթ համերգներ է տվել Փարիզում, Ցյուրիխում։ 1916-22թթ Պետերբուրգի, Սարատովի, Թիֆլիսի օպերային թատրոններում հանդես է եկել Տոսկայի (Պուչչինիի «Տոսկա»), Ռախիլի (Հալևիի «Կարդինալի դուստրը»), Աիդայի (Վերդիի «Աիդա»), Բրունհիլդայի դերերգերով։ 1922թ-ից Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անցել է մանկավարժական աշխատանքի, մենահամերգներով պրոպագանդել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, տպագրել է վոկալ արվեստի տեսության հարցերին նվիրված հոդվածներ։ 1942-46թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում, 1948-54թթ՝ Լենինգրադի թատերական ինստիտուտում։ Մահացել է Լենինգրադում: