Zark Foundation

Վերժինե Սեմիրջյան

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Ծնվել է 1954թ. մարտի 4-ին, Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում: 1973-75թթ շարունակել է ուսումն արվեստի թիվ 8 ուսումնարանում։ Ստացել է կերամիկական նկարիչ մասնագիտություն։ 1975-79թթ սովորել է Մոսկվայի ազգային արվեստի հեռակա համալսարանի գեղանկարչության ֆակուլտետում։ Աշխատել է Երևանի թիվ 25 քոլեջում որպես կերամիկական աշխատանքների վարպետ։ 1977թ. իր մասնակցությունն է ունեցել տարբեր ցուցահանդեսներում։ 1987թ. աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների տարբեր երկրներում՝ Կանադա, Գերմանիա, Բուլղարիա, Իսպանիա և այլուր: 2007թ. նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի Լիոն քաղաքում, 2008թ.՝ Զալցբուրգ քաղաքում։ Նրա սյուրռեալիստական աշխատանքներում արտացոլվում է բարու և չարի հավերժական պայքարը, կանանց և տղամարդկանց հարաբերությունները։ Նրանցում ներկայացված են մարդկային հոգու տարբեր վիճակներ, որոնք միախառնվում են ներդաշնակ ամբողջականության մեջ։