Zark Foundation

Վիլեն Զաքարյան

Վիլեն Զաքարյան

Կինոռեժիսոր

1 փետրվար, 1931 - 27 փետրվար, 2023

Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1958թ-ից աշխատել է հայկական հեռուստատեսությունում և «Երևան» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Եղել է վերջինիս հիմնադիր կազմում: Որպես ռեժիսոր, նկարահանել է շուրջ 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնցից են` «Շիրակի մեղեդիներ» (1965թ.), «Վերջին թռիչք» (1966թ.), «Հույսի խրճիթը» (1971թ.), «Ճարտարապետներ» (1976թ.), «Խոնարհվիր վաղվա օրվան» (1977թ.), «Մասնակի դեպք» (1983թ.), «Դավիթ Թուխմանով» (1987թ.), «Արմեն Ջիգարխանյան» (1989թ.), «Խաղաղություն մեր տանը» (2001թ.) և այլն: Եղել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միության անդամ: Հեղինակել է «Հայրենիքի հետ... նրանից հեռու... անցած տարիներ» (2013թ.), «Սունդուկյանի անվան թատրոնի մեծ արտիստների արվեստը» (2015թ.) գրքերը: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների, 1974թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 1990-ականների սկզբից բնակվել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է: