Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նույն թվականից աշխատանքի է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982թ-ից նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Տարիներ շարունակ բարձր մակարդակով ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին: Դիրիժորի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում: Երկար տարիներ աշխատել է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր: Տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաև երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով հայկական, ինչպես նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը: 1978թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: