Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1964-68թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1968թ-ից դասավանդել է Կիրովականի մանկական նկարչական դպրոցում: 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, ինչպես նաև աշխատել է Կիրովականի դրամատիկական թատրոնում` որպես ձևավորող: 1996-2001թթ եղել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը: Գործերից են` «Ինքնանկար», «Սևակի դիմանկարը», «Տոն», «Նատյուրմորտ տանձերով», «Նատյուրմորտ», «Մարինկայի դիմանկարը», «Պարեկների հերթափոխ», «Կիթառով նատյուրմորտ», «Սկուտեղով նատյուրմորտ», «Ծխամորճով նատյուրմորտ», «Կիրակի օրը», «Սպիտակ նատյուրմորտ», «Հանգիստ ճանապարհին», «Մղձավանջ», «Անի քաղաքի թագուհին» և այլն: Նկարչի ստեղծագործությունները ներկայացվել են նաև արտասահմանյան մի շարք երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում` Դանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Գերմանիա, Արգենտինա, Ռուսաստան և այլն: Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետեկովյան թանգարանում, աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Արժանացել է դիպլոմների և մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1971թ., 1976թ.), Վանաձորում (1974թ., 1998թ.): 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Վանաձորում: