Zark Foundation

Վիլիկ Զաքարյան

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1952թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: 1996թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (պրոֆեսոր): Նրա վրձնած կտավները գրավում են ծավալների ռիթմը, լուսային խաղը, սովորական ներկի գեղանկարչական գույն դառնալու մոգական ընթացքը: Հատկապես տպավորում են գծի ու գույնի փոխներթափանցման հետաքրքիր զուգորդումները, դրանց ձույլ միասնությունը և ընդհանուր կատարման բարձր կուլտուրան: Աշխատանքներից են՝ «Կարմիր ծաղիկներ» (2000թ.), «Զոդիակ» (2002թ.), «Բեմում» (2002թ.), «Զրույց» (2002թ.), «Եվաների շարք» (2003-04թթ), «Ընտանիք» (2003թ.), «Օվկիանոս» (2003թ.), «Տորս» (2003թ.), «Մեխերի պատմությունը» (2003թ.), «Պայքար» (2006թ.), «Ռոբոտների սերը» (2006թ.), «Սասնա ծուռը» (2007թ.), «Աճպարարները» (2007թ.), «Ժամանակ» (2007թ.), «Կրկես» (2008թ.), «Ժամանակ» (2008թ.), «Բարև ես եմ» (2009թ.), «Խաղ» (2009թ.), «Համեմատություն» (2009թ.), «Ընկերուհիներ» (2009թ.), «Պատուհան» (2009թ.), «Հանդուրժում» (2009թ.), «Ռուբենս» (2009թ.), «Ասպետը» (2009թ.), «Ինքնադիմանկար» (2009թ.), «Մեծանուն արքան» (2010թ.), «Ասպետի սերը» (2010թ.), «Զրույց» (2010թ.), «Դերասանուհիներ» (2010թ.) և այլն: Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գառնիում, Դիլիջանում, Մոսկվայում, Կանադայում, Լենինգրադում, Շվեդիայում, Ճապոնիայում, Քուվեյթում, Իրանում, Նյու Յորքում, Հունաստանում, Մարսելում, Դանիայում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1988թ., 1990թ., 1994թ., 2000թ., 2009թ., 2010թ.), Պրահայում (1988թ.), Օբերհաուզենում (1995թ.), Հագենում (1995թ.), Փարիզում (1997թ.): Նկարչի ստեղծագործությունները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում: