Ծնվել է Բաքվում: 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Զբաղվել է գլխավորապես 20-րդ դարի հայ ականավոր նկարիչների ժառանգության պատմատեսական ուսումնասիրությամբ: Հայ նկարիչների արվեստը դիտարկել է համաեվրոպական մշակույթի զարգացման համատեքստում: Նրա հետազոտական մեթոդի հիմքում արվեստի ինքնակա էության և իրականության զուգահեռության գաղափարն է: Երկերից են` «Սեդրակ Առաքելյան» (1963թ.), «Հակոբ Կոջոյան. Արվեստը» (1971թ.), «Մարտիրոս Սարյան» (1975թ., հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները» (1980թ.), «Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումները» (1980թ.), «Մարգարե» (1990թ.), «Երեք կիսադեմ» (2002թ.), «Հակոբ Կոջոյան» (2003թ.): 1963թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: Մահացել է Երևանում: