Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ապա սովորել է ասպիրանտուրայում՝ Կ.Դոմբաևի դասարանում: Շուրջ 20 տարի եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը, այնուհետև նույն նվագախմբի գլխավոր դիրիժորը: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Թբիլիսիում, Վիլնյուսում, Ռիգայում, Գերմանիայի մի շարք քաղաքներում և այլուր: 1988-93թթ ղեկավարել է իր հիմնած «Իկար» կամերային նվագախումբը: Մինչև կյանքի վերւ եղել է ԵՊԿ լարային քառյակի ամբիոնի վարիչը (պրոֆեսոր): 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: