Zark Foundation

Վիկտոր Հովսեփյան

Վիկտոր Հովսեփյան

Բանաստեղծ, արձակագիր

4 սեպտեմբեր, 1947 - 27 օգոստոս, 1996

Ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973թ.՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-96թթ դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակել է 13 չափածո և արձակ ժողովածուներ: Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն: Վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների երկեր: Լույս են տեսել գրողի «Թափառող աստղեր» (1978թ.), «Արևածաղկի գիշեր» (1979թ.), «Լուսապսակ» (1985թ.), «Արևադարձ» (1986թ.), «Հոգետուն» (1990թ.), «Ձևաթովում» (1993թ.), «Մելանխոլիկ օր» (ռուսերեն, 1993թ.), «Ձուկն ու երիցուկը» (1996թ.), «Ութ իմաստուններ» (1997թ.) բանաստեղծությունների ժողովածուները: 1981թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Հեշտիա գյուղում: Վիկտոր Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997թ. Հեշտիայում հիմնադրվել է Հովսեփյանի տուն-թանգարանը։