Zark Foundation

Վիկտոր Վարդանյան

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

5 դեկտեմբեր, 1910 - 28 հունվար, 1988

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում։ 1938թ. ավարտել է Երևանի ատամնաբուժական դպրոցը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1958-70թթ եղել է Համամիութենական հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության հայկական բաժանմունքի տնօրենը։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր («Փոքրիկ կառուցողները», 1931թ., «Հանելուկներ», 1935թ., «Գարնան ծիլեր», 1950թ., «Գարնան երգը», 1960թ., «Ի՞նչ են երգում ճնճղուկները», 1963թ., «Լուսաբացից լուսաբաց», 1966թ., «Կարկաչահոս աղբյուրի պես», 1971թ., «Արևականչ», 1978թ., «Ուլիկն ու պուլիկը», 1981թ. և այլն), որոնցում ամփոփված բանաստեղծությունների ու պոեմների հիմնական թեման հայրենասիրությունն է, ընկերասիրությունը։ Մանկագրի առանձին գործեր զետեղվել են դպրոցական դասագրքերում։ Գրել է նաև շուրջ 50 մանկական պիես («Հազարան բլբուլը», «Չարաբաստիկ կապոցը», «Ծաղիկն ու փուշը», «Ծովինար», «Բարի գալուստ, ծիծեռնակ» և այլն), որոնցից շատերը բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում, Թբիլիսիում, Բուլղարիայում։ Նրա առանձին գործեր թարգմանվել են ռուսերեն և վրացերեն։ Նրա բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում: