Անուշավան Ջիդեջյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Վիվան նշանակում է կեցցե Վանը. վի ֆրանսերեն նշանակում կեցցե, վան-ը Վան քաղաքն է, իր ծննդավայրը։ 1915թ. ավարտել է Վանի Երեմյան դպրոցը: Հայոց ցեղասպանության (1915թ.) պատճառքով գաղթել է Արևելյան Հայաստան: 1916-17թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1919թ. աշխատել է Երևանում, 1920-22թթ` Թիֆլիսում: 1922թ. մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում (մինչև երրորդ կուրսը), ապա աշխատել է Փարիզի տարբեր գործարաններում: 1925թ. ընդունվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը: 1925-32թթ Փարիզում խմբագրել է «Բանվոր Փարիզ», «Երևան», «Բանվոր», «Վերելք», «Մեր ուղին», «Դարբնոց», «Արշավ» հայալեզու պարբերականները: 1933թ. վերադարձել է Հայաստան: 1933-35թթ աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, իսկ 1935-40թթ` Կուսհրատում, 1940-41թթ` Հայպետհրատում: 1942թ-ից ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945-47թթ աշխատել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1948-53թթ` Քանաքեռի Խ.Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրենը: 1935թ. հրատարակվել է նրա «Հովակին ժպիտը» գիրքը: Թարգմանել է Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» (1935թ.), Անտոնիո Պիգաֆետտայի «Մագելանի ճանապարհորդությունը» (1951թ.), Վ.Օբրուչևի «Պլուտոնիա» (1953թ.), «Կենտրոնական Ասիայի խորքերում (գանձախույզի) նոթերը» (1954թ.), Ռոժե Վայանի «Ինչ տեսա Եգիպտոսում» (1954թ.), Անդրե Ստիլի «Առաջին հարվածը» (Բ մաս, 1955թ.), Ջ. և Բ. Կրայլի «Ընդծովյա գանձերի հետքերով» (1960թ.) երկերը: Մահացել է Երևանում: