Zark Foundation

Վիրաբ Հարությունյան

Վիրաբ Հարությունյան

Դերասան

26 ապրիլ, 1916 - 2 հունվար, 1998

Ծնվել է ՀՀ Արարատի մարզի Ռեհանլու (այժմ` Այգավան) գյուղում: 1936թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան: 1936-40թթ եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1940-42թթ` Կոտայքի միջշրջանային, 1945-91թթ` Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնների դերասան: 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խաղացած ներկայացումներից են` Բ.Շոուի «Չքնաղ Գալատեա» (Պիգմալիոն), Հ.Պարոնյանի «Ծաղկի փողոց թիվ 2» (Վարժապետ), «Արջն ու աղջիկը» (Արջ), Մ.Քոչարյանի «Կույր երաժիշտը» (Արամ Սեմյոնիչ), Ա.Այվազյանի «Դիպլիպիտո» (Բարին քարոզող), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Սաքո) և այլն: 1988թ-ից եղել է Տիկնիկական թատրոնի գործիչների միջազգային միության անդամ: Իր տիկնիկներով ելույթներ է ունեցել Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում: 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: