Zark Foundation

Վլադիմիր Աբրահամյան

Վլադիմիր Աբրահամյան

Գեղանկարիչ

25 նոյեմբեր, 1941 - 8 հուլիս, 2020

Ծնվել է Հայաստանի Բջնի գյուղում: 1966թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1971թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1980-91թթ եղել է Հայաստանի ռադիոհեռուստապետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների բեմադրող-նկարիչը, 1995-99թթ` «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիրը: 1999թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Գործերից են` «Մտածող կինը» (1972թ.), «Պառկած կինը» (1974թ.), «Հավասարակշռություն» (1987թ.), «Ջրհեղեղ» (1987թ.), «Սպիտակ ջարդ. 93» (1993թ.), «Գարուն» (2002թ.) և այլն: Ձևավորել է շուրջ 250 գիրք: Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան): Արժանացել է մի շարք պատվոգրերի` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագիր (2005թ.), Երևանի քաղաքապետի պատվոգիր (2009թ.), ՀՀ մշակույթի նախարարի պատվոգիր (2011թ.): 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: