Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է հաստոցաշինական շենքերի ներքին ձևավորումներ (խճանկարներ, խեցեգործ, հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)` Երևանի «Դվին» (1978թ., ՀՀ Պետական մրցանակ` 1979թ.), «Անի» (1986թ.) հյուրանոցներում, «Մոսկվա» կինոթատրոնում (1985-86թթ) և այլն: Գործերից են նաև` «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982թ.), «Վարդ» (շատրվան, 1980-81թթ), «12 եղանակ» (խճանկար, 1983թ.), «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-85թթ, բոլորը` Երևանում) և այլն: 1990թ-ից եղել է պրոֆեսոր: 1992թ. Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն»-ը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987թ.), Լոս Անջելեսում (1991թ., 2000թ.): 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2015թ պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց» մեդալով։ Մահացել է Լոս Անջելեսում։