Zark Foundation

Վլադիմիր Գրիգորյան

Վլադիմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Վանյա Գրիգորյան
Ծնվել է 1931թ. հոկտեմբերի 17-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարչուհի Ֆլորա Բաղդասարյանի ամուսինն է: 1944-49թթ սովորել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1949-56թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-59թթ՝ Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Աշխատանքներից են՝ «Ծովափին», «Կորալ», «Սպասում», «Գյուղում», «Երազանք», «Խնձորեսկ», «Ֆլորա», «Երկուսով», «Լեռնային մեղեդի», «Զանգեզուրի ազատագրումը», «Խոր Վիրապ» և այլն: 1961-74թթ կնոջ հետ ապրել և աշխատել է Ղազախստանում: 1966թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մինչ 1972թ. եղել է Ղազախստանի Թեմիր-Թաու քաղաքի գլխավոր նկարիչը: 1992-93թթ նրանք աշխատել են Ավստրալիայում և նկարազարդել Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1962թ., 1966թ.), Մոսկվայում (1988թ.), Փարիզում (1997թ., 1998թ., 2001թ.), Սիդնեյում (1992թ., 1993թ.), Երևանում (1986թ., 2011թ., 2012թ.): Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում: 1993թ. արժանացել է ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: