Ծնվել է Երևանում։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը։ 1952թ-ից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը 1968թ. բեմադրել է նրա «Ռոմեոն, Ջուլիետան և խավարը» դրաման (ըստ Յան Օտչենաշեկի համանուն վիպակի): 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Կանաչ լույսը վառվում է բոլոր խաչմերուկներում» (նովելների ժողովածու, 1964թ.), «Ջրաղացպանն ու թագավորը» (1971թ.), «Մենք հրաշք ծնունդներ ենք» (նովելների և պատմվածքների ժողովածու, 1976թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Յան Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետան և խավարը» (1964թ.), Էնդո Սուսյակուի «Ծով և թույն» (1967թ.), Չարլզ Չապլինի «Իմ կենսագրությունը» (1971թ.), Ֆեոդոր Կնուրեի «Նավապետ Կրոգոս» (1975թ.), «Դպրոցական տարիներ» (վիպակների ժողովածու, 1978թ.), Ալֆոնս Դոդեի «Ջեկ» (1981թ.), Տ.Պավլովայի «Կրոմվել» (1983թ.), Ալեքսանդր Գրինի «Շողշողուն աշխարհ։ Ալիքների վրայով վազողը» (1985թ.) և այլ երկեր: