Zark Foundation

Վլադիմիր Եպիսկոպոսյան

Վլադիմիր Եպիսկոպոսյան

Դերասան

Ծնվել է 1950թ. հունվարի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսման երկրորդ կուրսում նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ախթամար» ֆիլմում: Հետագայում ավարտել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ուսումից հետո աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Աշխատում է Մոսկվայի «Բուֆֆ» թատրոնում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են` «20-րդ դարի ծովահենները» (1979թ.), «Դոն Ժուան» (1985թ.), «Բեյբարս» (1989թ.), «Մահվան քարավան» (1991թ.), «Վերացնել 30-րդին» (1992թ.), «Ամերիկացի պապիկը» (1993թ.), «Խաչակիրը» (1995թ.), «Սև օվկիանոս» (1997թ.), «Չինական ծառայություն» (1999թ.), «Սիրո կրակոց» (2002թ.), «Next» (2002-03թթ), «Կերակուրը պատրաստ է» (2005թ.), «Հմայիչ տղամարդիկ» (2010թ.), «Այլազգիների առաջնորդը» (2012թ.) և այլն: Նկարահանվել է նաև տարբեր հեռուստասերիալներում: 2002թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: