Zark Foundation

Վլադիմիր Պետրոսյան

Վլադիմիր Պետրոսյան

Քանդակագործ

Օհան Պետրոսյան
Ծնվել է 1941թ. մայիսի 3-ին, ՌԴ Նովգորոդի մարզի Ստարայա Ռուսսա քաղաքում: 1979-64թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ: 1990-95թթ եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է գիտության, կրթության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Հեղինակի բազմաժանր գործերին բնորոշ են հոգեբանական նուրբ գծերի բացահայտումը, պլաստիկական զուսպ ձևերի ներդաշնակումը: Գործերից են՝ «Ալեքսանդր Սպենդիարյան» (1975թ., բրոնզ, ՀԱՊ), «Դոն Քիշոտ» (1971թ., հրակավ, ԺԱԹ), «Վերադարձ» (1983թ., փայտ, ԺԱԹ), Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը (1982թ., փայտ, Երևան), «Լ.Մոտալովա» (1976թ., թուջ), «Հրանտ Մաթևոսյան» (1985թ., հրակավ), «Արշիլ Գորկի» (1987թ., բրոնզ), «Սոսե Մայրիկ» (1987թ., մարմար), «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի» (1997թ., մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան), Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթողը (1998թ., բրոնզ, գրանիտ, Վիեննա), Մաքսիմ Գորկու հուշարձանը (1973թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), «Ուսուցիչ» արձանախումբը (1974թ., հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ), Հայրենական պատերազմի հուշահամալիր (1989թ., համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ), Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը (1978թ., Ալժիր, արծաթե մեդալ), «Տարաս Շևչենկո» (2013թ., Երևան): 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: