Zark Foundation

Վլադիմիր Սարուխանով

Վլադիմիր Սարուխանով

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

29 ապրիլ, 1934 - 11 նոյեմբեր, 1999

Ծնվել է Նովոսիբիրսկում: 1957թ. ավարտել է տեղի օտար լեզուների ինստիտուտը, 1973թ.` Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացները: 1956թ-ից եղել է Մոսկվայի Դոկումենտալ ֆիլմերի կենտրոնական ստուդիայի օպերատորի ասիստենտ, ապա` «Սոյուզմուլտֆիլմ» և «Ռոստորգռեկլամ» կինոստուդիաների, «Օրվա լուր», «Սովետական սպորտ» կինոամսագրերի օպերատոր: 1971-73թթ հաճախել է ԽՍՀՄ Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացների: 1973թ-ից եղել է Մ.Գորկու անվան մանկապատանեկան կինոստուդիայի ռեժիսորը: Որպես օպերատոր հանդես է եկել մի շարք գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Ինչ է քեզ հետ կատարվում» (1975թ.), «Տայգայի կայսեր ավարտը» (1978թ.), «Այստեղ կապրենք» (1982թ.) և այլն: Մահացել է Մոսկվայում: