Zark Foundation

Վլադիմիր Փիրադյան

Վլադիմիր Փիրադյան

Դիրիժոր

2 փետրվար, 1892 - 20 ապրիլ, 1954

Վլադիմիր Պիրադով
Ծնվել է Վարշավայում։ 1910-14թթ սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ Որպես դիրիժոր աշխատել է մի շարք քաղաքների օպերային թատրոններում (Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Ալմա Աթա, Մոսկվա, Երևան և այլն)։ 1934թ. եղել է Երևանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, 1936-41թթ՝ Ուկրաինայի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1950-54թթ՝ գլխավոր դիրիժորը, 1950թ-ից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ղեկավարել է Զ.Փալիաշվիլու «Դաիսի» (1938թ.), Մ.Գլինկայի «Իվան Սուսանին» (1939թ.), Կ.Դանկևիչի «Բոգդան Խմելնիցկի» (1953թ.) և այլ օպերաներ։ 1943թ. արժանացել է Ղազախստանի, 1947թ.՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կիևում: