Zark Foundation

Վլադիմիր Քոչարյան

Վլադիմիր Քոչարյան

Դերասան

16 մարտ, 1950 - 10 հունիս, 1989

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասանուհի Կարինե Քոչարյանի ամուսինը: 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1973-76թթ աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1977թ-ից եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Խաղացած ներկայացումներից են` Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Սողոմոն Թեհլերյան), Ա.Արաքսմանյանի «Հյուսիսային ռապսոդիա» (Քննիչ), Ն.Զարյանի «Հացավան» (Լևոն Լամբարյան) և այլն: 1978թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Չեզոք իրավիճակ» (1978թ.), «Լիրիկական երթ» (1981թ.), «Սիրամարգի ճիչը» (1982թ.), «Վառված լապտեր» (1983թ.), «Գիշերվա առկայծող կրակ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «13-րդ առաքյալը» (1987թ.), «Դեմքով պատին» (1989թ.) և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: