Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 17-ին, Գրոզնիում: 1976թ. ավարտել է Գրոզնու նավթարդյունաբերական ինստիտուտը, 1991թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նկարահանվել է «Միջանցք» (1994թ., Լիտվա-Գերմանիա), «Անծանոթի հիշատակին» (1996թ., Նիդեռլանդներ), «Առաքյալը» (2008թ.), «Ձեր կանգառն է, տիկին» (2008թ.), «Սիրավեպ կոկաինի հետ» (2012թ.), «Վերացող տեսակ» (2014թ.) և այլ ֆիլմերում: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Սպիտակ, սպիտակ օր» (1985թ.), «Օր և ժամ» (1987թ.), «Աշխարհի մեջտեղում» (1990թ.), «Բելլա Ախմադուլինա: Յոթ օր» (1997թ.) և այլ ֆիլմերում: Մասնակցել է մի շարք կինոփառատոների, արժանացել մրցանակների: Բնակվում է Մոսկվայում: