Zark Foundation

Վյաչեսլավ Շամիրյան

Վյաչեսլավ Շամիրյան

Դերասան

Ծնվել է 1951թ. սեպտեմբերի 10-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ծառայել է բանակում` որպես երաժիշտ: 1973-75թթ սովորել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում, որի ավարտելուց անմիջապես հետո, ընդունվել է աշխատանքի նույն թատրոն` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մոզի), Ա.Գալինի «Մրցույթ» (Վասիլի Բոկ), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Լեյզեր), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Շահեն), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև) և այլն: Նկարահանվել է «Տեսնել նպատակը» (1978թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) և այլ հեռուստասերիալներում: 1989-93թթ մասնակցել է Արցախի ազատամարտին: Արժանացել է մի շարք կառավարական պարգևների, մեդալների: Երկրապահ կամավորական միության անդամ է: 2014թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: