Zark Foundation

Վոլոդյա Մուշեղյան

Վոլոդյա Մուշեղյան

Հաղորդավար

Ծնվել է 1995թ. հուլիսի 31-ին, ՀՀ Արագյուղում։ Սովորել է տեղի «Տիգրանակերտ» միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել է ՀՀ Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ դպրոցը։ 2017թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2019թ․ ավարտել է նաև նույն ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի մագիստրատուրան։ 2016թ-ից աշխատել է «Հրապարակ» թերթում և համանուն կայքում։ 2019թ-ից եղել է 1in.am օնլայն հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող, հարցազրուցավար։ 2024թ-ից հանդիսանում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի մեկնաբան-լրագրող, ինչպես նաև «Կիրակնօրյա լուրեր» ծրագրի մեկնաբան։